Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 1-2.2013


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Ալեքսեյ Ցոլակի Թորոսյան

Ալեքսեյ Ցոլակի Թորոսյան

Ծնվել է 1937թ. ՌԴ Ստավրոպոլ քաղաքում բժշկի ընտանիքում (արմատներով  ՀՀ Սպիտակ քաղաքից):

 

 Դպրոցն ավարտելուց հետո 1955թ. ընդունվել է Բաքվի Պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը: Ավարտելուց հետո 1961թ. զորակոչվել է Խորհրդային բանակ, որտեղ  ծառայել է  Սվերդլովսկի շրջանային հոսպիտալի թերապևտիկ բաժնում որպես օրդինատոր: 1963թ. ընդունվել է  ասպիրանտուրա`  Ախտաբանական ֆիզիոլոգիա մասնագիտությամբ: Հաջողությամբ ավարտելով ասպիրանտուրան`  1966թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը:

 

Երևանի Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում կարճատև աշխատանքից հետո Մոսկվայում ընդունվել է ԽՍՀՄ ԲԳԱ Ն.Ֆ.Գամալեյի անվան համամիութենական գհի դոկտորանտուրան: 1980թ. նշված ինստիտուտում պաշտպանել է դոկտորական ատենախոսական աշխատանք «Հակամարմինների ռեակցիոն ունակությունների փոփոխությունները և դրանց շտկումը» թեմայով: 

 

1980-1989թթ. եղել է  Բաքվի ԲՎՊԻ -ի Կենտրոնական գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ,   իսկ 1989-1992թթ. Երևանի ԲՎՊԻ-ի ԿԳՀԼ ղեկավար, այնուհետև ՀՀ ԱՆ ակադեմիկոս  Ս. Խ. Ավդալբեկիանի անվան ԱԱԻ-ի ախտորոշման, այնուհետև թերապիայի ամբիոնների պրոֆեսոր, որտեղ անգնահատելի  ներդրում է ունեցել Հայաստանում բժշկագիտության և բժշկական կրթության զարգացման գործում:

 

1993թ.-ից ղեկավարել է նաև Կրթության  միջազգային ակադեմիայի «Հայբուսակ» բժշկական համալսարանի դեղագիտության ամբիոնը:

 

Տպագրել է մի շարք գիտական աշխատություններ  և ստացել բազմաթիվ հեղինակային վկայագրեր (ք. Մոսկվա):

 

Հատուկ ուշադրության է արժանի «Կենդանու հիմնական գործառույթի բացահայտումը» մենագրությունը, որը բարձր է գնահատվել ՌԴ Գիտությունների ակադեմիայի կողմից:

 

1988թ.  արժանացել  է  ԽՍՀՄ  Պետական մրցանակի որպես  երիկամների փոխպատվաստման մասին համալիր աշխատանքի համահեղինակ: 1988թ. պարգևատրվել է «ԽՍՀՄ առողջապահության գերազանցիկ» մեդալով: 

 

1987թ.-ից  իմունաբանների եւ ալերգաբանների Եվրոպական ասոցիացիայի անդամն էր, 1989-ից` Հայաստանի իմունաբանների և ալերգաբանների միության անդամ, 2004-ից Փարիզի Միջազգային ակադեմիայի թղթակից-անդամ: 

 

Նա նաև շատ ակտիվ զբաղվում էր պրակտիկ գործունեությամբ, բազմաթիվ շնորհակալ հիվանդների շուրթերից լսվում էին միայն երախտագիտության խոսքեր:

 

Պրոֆեսոր  Թորոսյանը  հիանալի երաժիշտ էր, երգահան և բանաստեղծ: Նա մեծատառով մտավորական էր, բազմակողմանի զարգացած, ստեղծագործ անձնավորություն էր, ով կարողանում էր անգնահատել ներդնում կատարել Հայաստանի բժշկական կրթության զարգացման գործում:

 

Հիվանդությունը վաղաժամ ընդհատեց այս մեծանուն անձնավորության կյանքը, ում հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում:

Հեղինակ. ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտ
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1-2.2013
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. news.shanttv.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ